Ամենավատ ու ամենաբացասական մարդիկ: Նեռվայնություն

Այս ստեղ պետք ա գալիս LiveJournal-ը, որտեւ ինքն ա կարում գրի մարդու տրամադրությունը:


Արդեն քանի օր ա, որ նախկին Վահագից էդքան էլ բան չի մնացել: Կարող ա արտաքինից նույնն եմ ու ցույց չեմ տալիս, բայց հաստատ կարամ ասեմ, որ հետս մի բան ըլնում ա: Կոնկրետ չգիտեմ ինչ ա, բայց հաստատ էն չի, ինչ որ դուք մտածում եք: Բլոգիս կարդացողները կապ չունեն իրանց մտածածի հետ ու ես էլ էտի ցույց չեմ տալիս: Սաղին թվում ա, որ եթե քեզ միշտ ուրախ տրամադրության մեջ են տենում, ուրեմն տենց էլ կա իրականում ու միշտ ու դու ապրում ես անհոգ կյանքով ու չես էլ տենում շուրջդ ինչ ա կատարվում: Կյանքը միշտ էլ ծայրահեղություն ա, ուղղակի էտի նկատել ա պետք: Մի քանի օր առաջ լսեցի (չնայած գիտեի ու էլի եմ լսել), որ նեռվայնացնում են էն մարդիկ, ում սիրում ես (հանկարծ էն վերեւինը էլի չմտածեք, կամ էլ մտածեք, դուք գիտեք), հարգում ես, …: Էս պոստս հիմա շատերն են կարդում, գիտեմ, բայց դե հաստատ գիտեմ, որ չի կարդում էն մարդը, ով պետք ա: Արդեն քանի օր ա, որ չի անցնում էս վիճակը: Շատ վատ ա: Ուզում եմ էս շաբաթվա մեջ էս վիճակիս վերջը տամ: Էս վիճակիս մեղավորներին ես գիտեմ (հիմնականում): Իրանք ոչ միայն օնլայն մարդիկ են, այլ նաեւ օֆֆլայն: Իրանցից ես ահավոր եմ զզվում ու նեռվայնանում եւ ոչ միայն ես: Իրանք իսկականից շատ բացասական են ու փչացնում են էն ամեն ինչը, ինչին ձեռ են տալիս: Ինչքան աշխատում եմ տենց մարդկանցից հեռու մնամ, չի ստացվում: Մի խոսքով, էս նեռվային վիճակը մի ձեւ հաղթահարել ա պետք ու ինչքան հնարավոր ա շուտ:


 

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Ամենավատ ու ամենաբացասական մարդիկ: Նեռվայնություն ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 17 komentar: di postingan Ամենավատ ու ամենաբացասական մարդիկ: Նեռվայնություն
 

17 կարծիք:

Ann said... | February 20, 2011

Վահագ իսկ եթե դու փորձոես ուշադրություն չդարձնես, չի ստացվում???

Վահագն Քեշիշյան said... | February 20, 2011

Հա բայց հո չեմ կարա սաղ կյանքս ուշադրություն չդարձնեմ: Վերջիվերջո մարդ եմ :)

Ann said... | February 20, 2011

Բայց եթե մարդուն անընդհատ առհամարում ես, ընթացքում էդ մարդը իրա տեղը հասկանումա

Վահագն Քեշիշյան said... | February 20, 2011

Իսկ եթե էտի մարդ չի ու մարդիկ են?

Ann said... | February 20, 2011

Թեկուզ մարդիկ, որովհետև ինձ թվումա ոչ մեկը արժանի չի որ քո տրամադության վրա ազդի:

Վահագն Քեշիշյան said... | February 20, 2011

Էտ ժամանակ էլ արժանիությանը չեն նայում: Որ ընկնում ա, ընկնում ա: Արժանիներն էլ կան, բայց իրանք չեն քցում :(

Ann said... | February 20, 2011

Իսկ, ինչ ես մտածում??? քո կարծիքով ելքը որն է??

Վահագն Քեշիշյան said... | February 20, 2011

Ելքը ոնց որ գտել եմ ու էս քանի օրը պիտի անեմ: Բայց, Sorry, չեմ կարա ասեմ, թե ոնց եմ անելու :)

Ann said... | February 20, 2011

Դա քո խնդիրնա, ես գործ չունեմ որ հարցնեմ, կարևորն այն է որ ելքը գտնես:Ճ

Վահագն Քեշիշյան said... | February 20, 2011

Անելուց հետո կասեմ, գտել եմ, թե չէ: Բայց հուսով եմ` կօգնի :)

Ann said... | February 20, 2011

դե հայողություն :):):):):):)

China said... | February 20, 2011

ՆեՌվային... թեթև տար...

anulikk said... | February 20, 2011

Վահագ, եթե մեթոդդ աշխատեց, դիմելու եմ քո օգնությանը :Դ
ինձ թվումա էտ անխուսափելի բանա, ու պարբերաբար դրա միջով անցնում ենք, ես էլ էի մեթոդ մշակել` բոքսի տանձիկ էի կպած ուզում... էն էլ մերոնք դաբրոն չտվին, չնայած իմ բոլոր չամուռ ջանքերին :( ու տենց մի հատ անկապ անեկդոտ կա, միշտ էտ եմ հիշում, ու փորձում արհամարհել, բայց դե ... ուֆ, էլի բոքսի տանձիկ եմ ուզում

Վահագն Քեշիշյան said... | February 20, 2011

Գիտես չէ, որ պոստը գրելուց մտածում էի, որ դու կկոմենտես ու ես էլի կգրեմ կոմենտդ խերով ըլնի :D Կոմենտիդ մասին: Աշխատում եմ թեթեւ տանեմ, ուղղակի մեկ-մեկ չի ստացվում :(

Վահագն Քեշիշյան said... | February 20, 2011

Ես ունեմ տանձիկ: Կառատեի պարագաներ էլ ունեմ, բայց հաստատ չի օգնում: Մեթոդի մասին կասեմ, բայց արդեն օգտագործել եմ իրան շուտ ու օգնել ա :)

anulikk said... | February 20, 2011

և որնա ??

Վահագն Քեշիշյան said... | February 20, 2011

Երկար ա: Հաջորդ հանդիպմանը կասեմ: