Զզվելի գրառում


Բլոգումս արդեն անդրադարձել էի նրան, թե ինչից եմ զզվում: Հիմա ներկայացնում եմ “զզվելիների” հաջորդ շարքը: Վստահ եմ, որ շատ մարդիկ նույնպես զզվում են ներքոհիշյալներից:
Զզվում եմ, որ մարդիկ “դրամ”-ի փոխարեն ասում են “ռուբլի”: Լավ, իրանք չեն հասկանում, որ արդեն 20 տարի ա, ինչ Հայաստանում ռուբլի չկա:
Զզվում եմ, որ ասում են դե սովետի վախտ լավ էր էլի: Հասկացեք, սովետը էլ չկա: Դուք եք Հայաստանի անկախության հանրաքվեին “ԱՅՈ” ասել: Նենց որ, մի´ բողոքեք: Մի հատ լավ ասացվածք կա` ինչ ցանես, այն էլ կհնձես:

Զզվում եմ, որ մտնում են բլոգս ու ոչ մի պոստ չեն նայում:
Զզվում եմ, որ մեր հասարակությունը էտքան անտարբեր ա իրան վերաբերող հարցերին: Ասում են օրենք ա թող ընդունեն, մենք մենակ հնազանդվում ենք: Արաաաաա, բա որ տենց ես ասում, խի ես հետո բողոքում, թե էս ինչ արեցին էս երկրի հետ: Տո հասնում ա քեզ, լավ արեցին: Կարացան, խաբեցին, արեցին: Որ քո նման սաղ քնեն, տենց էլ պիտի ըլնի:
Ոնց եմ զզվում, որ անկապ մեկը, որ կոմպից գլուխ չի հանում, ուղղակի մի երկու բան լսել ա, հարցնում ա քոնը ինչ կոմպ ա, Pentium 4??? Կամ որ ասում են, որ նոթբուքը ավելի թույլ ա, քան սովորական կոմպը:
Զզվում եմ էն մարդկանցից, ովքեր բողոքում են մենակ էն բաներից, որոնք իրանց օգտին չեն:
Ոնց եմ զզվում, որ մարդիկ մնում են ժամանակի անիվի տակ ու չեն հասկանում կյանքի ու ժամանակի իմաստը:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Զզվելի գրառում ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 3 komentar: di postingan Զզվելի գրառում
 

3 կարծիք:

blog.bit.am said... | May 01, 2011

ու զզվում եմ սենց լիքը բաներից, Վահագ ջան, որ սաղ գրենք, 4 5 հատ Ա4-ի էջ չի հերիքի մինիմում:(

Unknown said... | May 01, 2011

Էնքան բան կա: Հենց էսօր էլի լիքը զզվելի բաների եմ հանդիպել :( Մի օր էլ դրանց կանդրադառնամ :)

Leo said... | May 06, 2011

Գիտեք ինչն է զարմանալի-զզվելի` այնքան շատ են այդ "սովետի վախտ լավ էր" ասողները, կարծես բոլորն այն ժամանակ միայն քեֆ անելով էին զբաղված: Պատմություններ են պատմում, որոնք անպայման սկսվում են ինչ-որ տեղ ուտել-խմելուց, ավարտվում ուտել-խմելով: Երևի սովետը լավ էր նրանով, որ դարդերի-գործերի մասին մտածելու ժամանակ չէր լինում, մշտապես քեֆի մեջ էին: Գիտեմ մի քանի 20-25 տարեկան տղաների, ովքեր նույն են ասում, պատկերացնում եք)))??