Չներելու համար չափազանց բարի եմ:
Իրականությունն ա, բայց հիմա ոմանց մոտ քմծիծաղ ա առաջանում, ոմանց` մոտ հռհռոց, իսկ ոմանց մոտ` ուղղակի ժպիտ, որով նրանք ցույց են տալիս իրենց` ինձ հասկանալը (խուճուճ եղավ չէ՞): Արդեն մի քանի օր ա ստատուսներ եմ գրում, կոմենտներ եմ անում, որ բարիացել եմ ու սկսել եմ ներել: Գիտեմ, որ էս գրածս հիմա չի կամ չեն կարդում էն մարդը կամ մարդիկ, ովքեր մի ինչ որ սխալ բան են արել ու ես իրանց ներում եմ: Իսկ սխալ բան իրանք արել են, բայց իրանց տենց չի թվում, իրանք մի բան էլ իմ վրա են մունաթ գալիս: Երևի թե պաշտպանական ռեակցիա ա, ո՞վ իմանա: Լավ, ամեն դեպքում, իրանց ես ներել եմ ու սենց ես ևս մեկ քարով սիրտս թեթևացրի: Լավ եղեք…
Շարունակելի
8 կարծիք:
errare est humanum :)
Լատիներենից էտքան էլ լավ չեմ, բայց ոնց որ թե միտքը հասկացա :)
Իսկ ինչո՞ւ երբ Ձեր նկատմամբ սխալ քայլ են անում Ձեր ընկերները կամ ծանոթները, Դուք նրանց դրա մասին չեք ասում.... Եթե չասեք, պարզ է, որ նրանք երբեք չեն ընկալի, որ սխալ էին...
Սխալներիցս մեկն էլ երևի թե էտ ա, բայց դե բնավորություն ա, ոչ մի բան չեմ կարա անեմ: Բայց ասեմ, որ ուշ թե շուտ ես պատժում եմ...
Ուրեմն վերնագիրը պետք է փոխել
՛՛Չներելու համար չափազանց բարի եմ, ներելու համար չափազանց չար՛՛ :D
Չեմ կարծում, որ ներելու համար չար եմ, ավելի ասեմ, չեմ կարում չներել: Շատ իրավիճակներ եմ տեսել ու պատկերացրել, դրա համար էլ հիմա հաստատ գիտեմ ինձ: Ամեն դեպքում, ներելուց հետո էլ ես ցույց եմ տալիս, թե ինքը ինչ ցավ կամ նման բան ա պատճառել ինձ:
Դեե ամեն դեպքում կարծում եմ՝ ներելուց հետո պետք է մոռանալ,,,
Մոռանալու դեպքում հնարավոր ա, որ իրանց մոտ սովորություն դառնա ու էլի նորից նույնը կրկնվի: Իսկ իմ համբերության բաժակը շատ փոքր ա:
Post a Comment