Լառոշֆուկո: Աֆորիզմներ իրականության մասին…


Կարդալով տարբեր հայտնի մարդկանց աֆորիզմները, նկատեցի, որ ավելի հաճախ կարդում եմ ֆրանսիացի Լառոշֆուկոյի աֆորիզմները: Նրա աֆորիզները գրեթե միշտ համապատասխանել են իմ կյանքի հետ ու իրականությունն ավելի ճիշտ էին արտահայտում: Մի բան էլ, ձեւակերպումները այքան լավն են, որ բառեր չեմ գտնում նկարագրելու համար: Ստորեւ ներկայացնում եմ Լառոշֆուկոյի աֆորիզմներից մի քանիսը եւ նրա կենսագրությունը ֆրանսերենով:

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:

Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում:

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները, ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին:

Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ:

Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ:

Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը:

Մեր ինքնասիրությունը այնքան հմուտ է, որ ոչ մի քծնող նրան չի կարող գերազանցել:

Ճակատագիրն ում պաշտպան է կանգնում, ամեն ինչ նրա օգտին է շուռ տալիս:

Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված:

Բախտը բացահայտնում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը՝ իրենով լուսավորող առարկաները:

Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ անբարեհաճ է:

Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել:

Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:

Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
READMORE
 

Չներելու համար չափազանց բարի եմ


Չներելու համար չափազանց բարի եմ:
Իրականությունն ա, բայց հիմա ոմանց մոտ քմծիծաղ ա առաջանում, ոմանց` մոտ հռհռոց, իսկ ոմանց մոտ` ուղղակի ժպիտ, որով նրանք ցույց են տալիս իրենց` ինձ հասկանալը (խուճուճ եղավ չէ՞): Արդեն մի քանի օր ա ստատուսներ եմ գրում, կոմենտներ եմ անում, որ բարիացել եմ ու սկսել եմ ներել: Գիտեմ, որ էս գրածս հիմա չի կամ չեն կարդում էն մարդը կամ մարդիկ, ովքեր մի ինչ որ սխալ բան են արել ու ես իրանց ներում եմ: Իսկ սխալ բան իրանք արել են, բայց իրանց տենց չի թվում, իրանք մի բան էլ իմ վրա են մունաթ գալիս: Երևի թե պաշտպանական ռեակցիա ա, ո՞վ իմանա: Լավ, ամեն դեպքում, իրանց ես ներել եմ ու սենց ես ևս մեկ քարով սիրտս թեթևացրի: Լավ եղեք…

Շարունակելի
READMORE
 

Գինի Լից - Լավ երգ, որը մի ժամանակ չէի հավանում


Աշխարհ սարսեց հայու ահը,
Գետին ընկավ թուրքի գահը,
Պատմեմ ձեզ Թալեաթի մահը
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Դաշնակցություն ժողով արեց,
Շուն Թալեաթին մահ որոշեց,
Թեհլերյանի բախտը բացվեց
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Շուն Թալեաթը փախավ Բեռլին,
Թեհլերյանը հասավ հետքին,
Զարկեց ճակտին, փռեց գետին
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Շուն Թալեաթին դրին հորը,
Լուրը տարան պիղծր մորը,
Կեցցե դաշնակ կամավորը
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Հիշատակդ միշտ փառավոր,
Շիրիմիդ լույս Քրիստափոր,
Մայիս 28 շնորհավոր
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

Բնօրինակը կարող եք գտնել այստեղ
READMORE
 

Անհրաժեշտ են հոգատար ընկերներ


Մի հատ պոստ ունեի (“Պահն անկեղծության… բայց… (ամեն ինչից մի քիչ-մի քիչ)”), որտեղ մի քիչ անկեղծացել եմ: Մի քիչ, որտև ես կյանքում լրիվ չեմ անկեղծանում, բայց որ հիմա էս էլ ասում եմ, էլի անկեղծանալ ա:
Վերջերս ընկերական շրջապատը ուրիշ բան ա դարձել իմ համար: Երևի թե նրանից ա, որ ես նրանց հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան ընտանիքիս կամ հենց ինքս ինձ հետ:
Էլի եմ ասել, որ իմ ուրախ ու կենսախինդ (միշտ խուսափել եմ ինձ էս բառով նկարագրելուց) կեցվածքի տակ լրիվ հակառակ մարդ ա, որը երևի թե ունի ավելի շատ պրոբլեմներ, քան շրջապատիցս որևիցե մեկը: Ընդհանրապես փորձում եմ պրոբլեմներս ուրիշներին վզին չփաթաթել, բայց դա միշտ չի հաջողվում: Ու էտ ժամանակ, որ չի հաջողվում, ժամանակը ուրախ անցկացնելու միտք տվող չկա: Էսի վատ ա, շատ վատ: Թվում ա, թե ես պարտավոր եմ սաղին ուրախացնել իրանց տխուր պահերին, մտածեմ, թե ոնց կարանք պրոբլեմը լուծենք, բայց արի ու տես, որ իմ մասին մտածող կամ ընդհանրապես չկա, կամ էլ 1 կամ 2 հոգի ա: Ասածս ինչ ա, ով իմ մասին մտածում ա իսկականից, վատ չէր ըլնի, որ մի բան առաջարկեր անեի կամ անեինք: Լավ կըլներ, որ էտի ինչ որ մի տարօրինակ բան ըլներ: Ստեղ ծախսերը կարևոր չեն, մենակ թե լավ բան ըլնի:
READMORE
 

Լուրջ հիասթափություն... Էս մենակ սկիզբն ա...

Ասում են ինչ որ բանի վերջը մեկ այլ բանի սկիզբն ա: Հույսով եմ, որ ամեն ինչն ա տենց: Ժամանակ առ ժամանակ պետք ա լինում ընկերների ցուցակը վերանայել: Դա վերաբերում է և´ իրական կյանքին, և´ վիրտուալ: Բոլորը, անխտիր բոլորն են սկզբից լավը, այլ կերպ ասած белый пушистый, բայց արի ու տես… Նորից ստիպված եղա ընկերներիս մի մասին ասել “հաջողություն”, որովհետև կյանքն ու բնավորությունս դա են պահանջում: Պետք ա ասել, այլապես իրանք արդեն սկսում են քեզ վնաս տալ և գնալով ավելի ու ավելի շատ:
Ոնց ա էս ամեն ինչը լինում…
Առաջին հերթին իրանք “ընկնում են իմ աչքից”: Իսկ եթե ընկնում են, ուրեմն իրանց համար ամեն ինչ մերժվում ա իմ կողմից: Նույնիսկ չեմ ուզում ինչ որ շփում ունենալ նրանց հետ կամ նկարը տենամ: Ահավոր ա, բայց տենց ա: Հա, իմ բնավորությունից ա, որ սենց ա, բայց հո չեմ կարա ինքս ինձնից փախչել: Էս ա: “Աչքից ընկնելը”, ամեն ինչ մերժելը երկար պարանի սկիզբն ա մենակ: Կյանքը շատ փորձություններ ունի և գնալով դրանք ավելի լուրջ ու բարդ են դառնում, էտ նշանակում ա, որ հետո ավելի լուրջ պրոբլեմներ են առաջանալու: Մեկ-մեկ նենց ա լինում, որ սիրտս իսկականից խառնում ա իրանց տենալուց կամ էլ իրանց մասին ինչ որ բան լսելուց:
Էս ամեն ինչը ըլնում ա մենակ էն ժամանակ, երբ իրանք ինձ շատ մոտ մարդիկ են եղել, որովհետև դժվար թե ինչ որ մեկը անծանոթից կարանա էսքան զզվի: Իմ մոտ սենց ա, ես ինչքան սիրում ու հարգում եմ մարդուն, նաև մի քանի անգամ ավելի զզվում եմ իրանից:
Ինչևիցե, սենց լավ ա…
READMORE
 

Անմոռանալի 10 օր

Նյութը գրել եմ մի քանի ժամ առաջ
Նոր եմ մտել տուն: AEGEE-Yerevan-ի ծրագրերից մեկի` “Summer University”-ի շրջանակներում գնացել էի Տաթև: Ծրագրի շրջանակներում Հայաստան էին եկել եվրոպական 12 երկրներից 14 երիտասարդներ, ովքեր արդեն 10 օր է Հայաստանում են: Ծրագրի ընթացքում AEGEE-Yerevan-ի անդամներից ամենաշատը ես էի շփվել նրանց հետ, ու երևի հենց դա էր պատճառը, որ ես բոլորից շատ էի կապվել նրանց հետ, և նրանք ինձ այնքան հարազատ էին դարձել: Մի ժամ առաջ եմ նրանց հրաժեշտ տվել, բայց արդեն կարոտում եմ: Իսկականից կարոտում եմ, որովհետև 10 օր շարունակ ես ապրել եմ իրանց հետ: Արդեն գիտեի, թե ով ինչ բնավորություն ուներ, ով ինչ էր սիրում և այլն: Հիմա էլի հիշում եմ իրանց: Հիշում եմ, թե գերմանացին ոնց էր ամեն տեղ քնում, ֆիննը ոնց էր “the”-ն “զ” արտասանում, ավստրիացին ոնց էր ուշ արթնանում ու ստիպված հինգ անգամ ասում էի, որ արթնանար, սլովակը ոնց էր ծխում ու առաջակում ծխել, հոլանդացին ոնց էր անունս արտասանում ու հարցեր տալիս, հունգարացին ոնց էր հայերեն սովորում, հույնը ոնց էր հարցախեղդ անում ու ծիծաղում, իտալացին ոնց էր իրան լուրջ պահում ու ֆրին մատներով ուտում, չեխը ոնց էր մի քիչ հանգիստ, բայց լավ հասկանալի խոսում, լեհը ոնց էր խմում ու ասում “5 euros” (kolejka linowa): Ուկրանիացիների ու վրացնիների հետ շփվել եմ ընդամենը 2 օր, բայց նրանց էլ եմ հասցրել սիրել:
Ինձ դուր էր գալիս նրանց ազատ լինելը, ազատ մտածելը, հետաքրքրասիրությունն ու հայկական պուլպուլակի “հանդեպ մեծ սերը”: Նրանք այնպիսի մարդիկ էին, ովքեր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո իսկապես հուզվեցին: Մի խոսքով, նրանք շատ լավ մարդիկ էին ու ես հաստատ ավելի շատ կկարոտեմ իրանց: Ափսոս, որ մի քանի հոգու պատճառով ստիպված եղա ավելի շուտ հրաժեշտ տալ…
READMORE
 

Կրակով լի անքուն գիշերը

Գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, մեր տնից մի քիչ հեռու գտնվող էլեկտրասյունը պաժառ էր ընկել: Էտ ժամանակ ես արդեն 1 ժամ փորձում էի քնել, բայց չէր ստացվում, որտև համ շոգ էր, համ էլ շններն էին իրար գզում: Մեկ էլ ճտճտոց եմ լսում: Ինձ թվաց, թե շներին են կրակում: Տենց լսում եմ, լսում, մեկ էլ լսեցի, որ ոնց որ կալաշնիկովով ավտոմատ ռեժիմով կրակեն, ասի սրանք լրիվ ցնդել են: Գիշերային անդորրի մեջ (մի քիչ Րաֆֆիոտ ստացվեց :)) լսեցի հարևաններիս խոսակցությունները: Դուրս եկա բալկոն, որ տենամ ինչ ա կատարվում: Ու… Ու պաժաաառ: Հարցնում եմ ինչ որ մեկը զագել ա պաժառնի, ասում են սաղ քնած են, ով ա զանգելու: Վերջը ես զանգեցի: Առաջին անգամ էի զանգում պաժառնի :) Զանգել եմ, ասում եմ բարև ձեզ, հետո խշշոց եմ լսում: Դու մի ասա, հեռախոսի անտենան չէի բացել, դրա համար էր խշշում: Տենց մի կերպ բացատրեցի, թե որտեղ ա պաժառը: Սպասում եմ որ գան: Մինչև եկան, ինչ կար-չկար վառվեց: Գնացել եմ տենամ, թե ինչ են արել: Մի անգամ երբ ջրեցին, կրակը թեթև հանգավ: Հետո իրանց ավտոյի կապոտ են բացել  ու ռաձիյատորի մեջ ջուր են լցնում: Ինձ բացել էր էտ ժամանակ: Սրանք իսկականից ցնդել էին: Մի քանիսն էլ ոնց հասել զանգել էին ու տարբեր տեղեր էին ասել, բայց իմ զանգի շնորհիվ նորմալ եկան տեղ հասան: Ես որ չըլնեի, հիմա մի քանի խանութ արդեն կպել էր (ստեղ մի քիչ գովազդ եմ մտնում):
Ես իմ վրա ծիծաղում եմ, որ զանգել եմ պաժառնի գիշերվա 3-ին ու ասում եմ “Բարև ձեզ…” :D
08.06.2011
READMORE