… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ: Վեր կացա, անջատեցի, հեռախոսը, դրեցի կողքս, քնեցի: 6:07: Նորից նույնը: 6:20: Արդեն արթնացա, հագնվեցի, լվացվեցի, թեյեցի, դուրս եկա: Բժշկական կանգառի դիմացի կանգառում եմ, սպասում եմ 19 համարի երթուղայինին: Եկավ: Նորից լիքն է ու ես էլ ուշանում եմ: Ինչ արած, պիտի կանգնեմ` հանդուրժելով մոտ 1 տասնյակ կազմող հետույքներն ու մոտ 2 տասնյակ կազմող տարբեր հոտերի խառնուրդը, որը առավոտյան անտանելի է: Հասանք մոնումենտ` մի կին է նստում ում դունչը տգեղ փոսիկ ունի, հասանք Լամբադա` թեքվելուց բոլորը ընկնում են իրար վրա, հասանք Ֆրանսիական համալսարան` մարշրուտկի կեսը իջավ ու ես նստեցի դիմացը` միակ տեղը, որտեղ դիմացդ չկան հետույքներ, եւ ազատ կարող ես նայել որ կողմ ուզես, հասանք ժող: Արդեն ժամը 9-ն է: Սպասում եմ ընկերներիս: Եկան: Բարեւեցինք: Գնացինք դասի: 11:50: Հազիվ 2 ժամ նստեցինք դասի: Քուններս տանում է: Գնացինք մի բան ուտելու: Վերադարձանք լսարան: Ամբողջ կուրսը փախել է: Հաջորդ 1 ժամը թափառում եմ: Գնում եմ Կասկադ, Հանրապետության հրապարակ, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Միակ տեղերն են քաղաքում, ուտեղ կարողանում եմ հանգիստ մտածել, իսկ մտածելու բան ես շատ ունեմ: Գնում եմ տուն: Հաց եմ ուտում: Միացնում եմ նոթբուքս ու սկսում բլոգել, թվիթել, բլոգներ կարդալ: Միաժամանակ նայում եմ կինոներ, հետո էլի հաց ուտում, դիտում եմ “Վերադարձը”*-ը, թեյում, դիտում եմ “Բանակում”**-ը, էլի թվիթում ու պառկում եմ քնելու իմ` ամբողջ օրը կարոտած փափուկ անկողնում:
… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ …
Բայց ամեն օր չի, որ այսպես է: Լինում են նաեւ օրեր, որոնք շատ հետաքրքիր են անցնում եւ դառնում են իմ թանկ հիշողությունների մի մասը:
* Սերիալ, որը նայում եմ այդ ժամին որեւէ այլ անելու բան չունենալու պատճառով
** Սերիալ, որը նայում եմ մեծ հաճույքով եւ իմ մեջ մեր բանակի մասին իլուզիաներ ստեղծելով
8 կարծիք:
Ամեն ինչ լավա, նորմալ առօրեա կյանք, բայց մի հարց... ինչի համար ես էտքան շուտ արթնանում? ես մինչև ինձ 7:30 տեղից հանում եմ կյանքիս կեսը գնումա... էլ ուր մնաց 6:00
Ըտենց օրը երկար ա թվում ;)
Համաձայն եմ, բայց երբ քնում ես գիշերվա 3ին դաժան կլիմի աչթնանալ 6ին
Համ էլ ես հիշեցի, որ վաղը պետքա դասի գնամ :( ոնց չեմ ուզում...
Ես դասի ժամանակ մեկ-մեկ "հանգում եմ" :D Բայց ռուսները մի հատ լավ խոսք ունեն Кто рано всатет тому Бог подает:
2 բառ՝ ՌԵԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ :((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((
լավ ես գրել:)
Thank U! Իսկականից լավ ա?????????? Բայց ինձ տենց չի թվում :(
ոնց հասկացա դաս չես անում հա ? :D մնացած լավ ա :ՃՃ նորմալա
Արս ջան, ես էլ եմ զարմանում, թե խի դաս չեմ անում: Մեր կուրսի մեծ մասը դաս ա անում տունը, բայց ես չեմ հասկանում, թե էտ ինչ են անում: Ինձ մինչեւ հիմա տնային չեն տվել, եթե չհաշվենք անհատականները:
Post a Comment