Անբաժան ավանդական

Կյանքում շատերս ենք ներկա գտնվել խնջույքների, միջոցառումների, ուր մարդիկ ուտում, խմում, ուրախանում ու պարում են: Խոսքը այն սովորական խնջույքների, երեկույթների մասին է, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան խնջույքները եւ այլն: Երբ հայերը մի լավ ուտում են ու խմում, այդ ժամանակ նրանց “քեֆերը միլիոն ա” լինում եւ սկսում են մինչեւ ոտքի վրա կանգնել չկարողանալը պարել: Բոլորս էլ տեսած կլինենք, թե ինչպես են պարում հայերը: Անպայման խնջույքների ժամանակ պետք է մի զույգ` աղջիկ ու տղա, լինի, որը մի այլ կերպ է պարում: Երեւի բոլորից լավ: Համենայն դեպս, ընդհանուր ֆոնի վրա այդպես է թվում: Մնացած բոլոր կանայք ու աղջիկները պարում են նույն ձեւ` անիմաստ շարժելով դաստակներն ու ոտքերը անկապ հետ ու առաջ են անում: Մի հատ էլ տատի է լինում, որին համոզում եւ բերում են նույն ձեւով պարելու: Հիմա տղամարդկանց մասին: Տղամարդիկ էլ խմում ու պարում են այնքան, մինչեւ իրենց գլխի քրտինքը հասնում է գուլպաներին /գրական միայն այս բառն էի հիշում/: Նրանք էլ են անում նույն շարժումները. ոտքերը առաջ ու հետ են անում եւ ձեռքերով ծափ են տալիս, մատներով` ճտցնում: Այսքան միօրինակությունը բավական չէ, մի հատ էլ ավանդական քոչարի են պարում, որի ժամանակ էլ դժվար թե որեւէ մեկը տեսած լինի, որ բոլորը իրենց քայլերը հավասար անեն ու պարը ճիշտ ստացվի: Միշտ մի քանի հոգի խառնում են աջն ու ձախը:


Այս ամենը մեզանից անբաժան է, ուզենք, թե չուզենք եւ այն հատուկ է միայն մեր տարածաշրջանին:


 

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Անբաժան ավանդական ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 13 komentar: di postingan Անբաժան ավանդական
 

13 կարծիք:

Դավիթ said... | December 14, 2010

Լավն ենք էլի, հո զոռով չի :D

Թոմ said... | December 14, 2010

Հայը կմնա հայ ուր էլ լինի, ինչ ազգի մեջ էլ լինի, մեկա պարելու ենք նույն պարը, խմենլու ենք են ինչ որ միշտ, ուտելու ենք են ինչ մերնա ..... ու սենց էլի:Ճ

Վահագն Քեշիշյան said... | December 14, 2010

Լրիվ համաձայն եմ: Հայը իրա լավ ու վատ սովորությունները պահում ա ուր էլ որ լինի: Ապացույցներից մեկն էլ Բեռլինի քոչարին էր:

Tigran said... | December 16, 2010

Ara de hay enk eli !!!!

Ann said... | December 31, 2010

Karevorn en a vor i srtanc uraxanum en

Վահագն Քեշիշյան said... | December 31, 2010

Նախ "Ի սրտանց" ձեւ չկա http://wp.me/p1arGN-4g
Ես մինչեւ հիմա տենց քեֆերի ժամանակ ի սրտե չեմ ուրախացել: Չգիտեմ ինչից ա, բայց դե տենց ա: Զզվում եմ, որ ամեն ինչ միօրինակ ա: Սաղ տեղ նույնն ա: Բայց դե արտասահմանյան հարսանքիներից էլ եմ զզվում: Ընդեղ էլ ա նույն միօրինակությունը, ուղղակի մի քիչ քաղաքավարի: Տակ շտո, չգիտեմ ինչ եմ ուզում :(

Ann said... | December 31, 2010

I srte, gracs uxeci:)
ete linum es qo hamar hacheli u harazat martkanc shrjapatum, inc tvum e petq e vor ashxujh ancni

Վահագն Քեշիշյան said... | December 31, 2010

:) Հաճելի են, բայց չի ըլնում, որ սաղ են հաճելի: Տենց մենակ ըլնում ա էն դեպքերում, երբ ընկերներով ենք ըլնում, որովհետեւ ընկերներիս ես եմ ընտրում ;)

Ann said... | January 01, 2011

bolor@ hacheli linelu pahov asem vor, tenc ban chi linum vor bolor@ hacheli linen: pti exaci het urax lines:)

Վահագն Քեշիշյան said... | January 01, 2011

Փորձում եմ...

Овик Базеян said... | January 02, 2011

Красиво это или нет, это НАШЕ, РОДНОЕ. И мы обязаны защищать и сохранять традиции. Особенно когда живем за пределами Армении.

Վահագն Քեշիշյան said... | January 02, 2011

Ինձ չի թվում, որ պարելու էտ ձեւը մեր ավանդականն ա: Հա, մեր ազգային պարերը իսկականից սիրուն են, լավն են: Բայց էս ձեւերը մի տեսակ չգիտեմ ինչ են...

2010 in review « Վահագն Քեշիշյանի Բլոգը said... | January 02, 2011

[...] Անբաժան ավանդական December 2010 4 comments [...]