Զզվում եմ, երբ ես դասից տուն եմ գալիս, մեր հարեւանները մեր տունն են ըլնում: Գալիս են նստում են ու չեն հասկանում, որ դասից հոգնած եկել եմ ու ուզում եմ հաց ուտեմ ու հանգստանամ: Ամեն ինչ անում եմ, որ գնան, բայց շատ պնդաճակատ են ու մինչեւ ինձ հունից հանելը նստում են:
Զզվում եմ, որ երբ մարշրուտկեն գալիս ա, հեռվից տենում եմ` մեջը տեղ կա ու որ դուռը բացում տենում եմ` մեջը տեղ չկա:
Զզվում եմ, որ ասում են. “Տգեղ աղջիկներ չկան, կան կույր տղաներ”: Ստեղ երեւի ավելի ճիշտ կլներ ճաշակին ընկեր չկա արտահայտությունը: Մի կողմից էլ ինչ եք հավայի ձեզ ձեւ տալիս, մի բանը որ տենց ա, ոնց կարաս ասես չէ: Հետո էլ ասում են` ինչ բնական ա, էդ բարոյական ա:
Զզվում եմ, որ աղջիկները իրանց ձեւ են տալիս ու իրանց թվում ա, որ իրանց սապոնած դեմքը ամենալավն ա ու աշխարհում մենակ իրանք են ու մնացածը ուղտ են: Մնում ա մենակ տղերքի հետեւից ռեպլիկ թողեն: Դե էս էլ հիմա մասամբ Հայաստանում կա, բայց դե մի օր էլ էս կդառնա համատարած:
Զզվում եմ հայերի` սեփական անձի պաշտամունքից, որ ամեն մեկը իրա “ես”-ը ամեն ինչից վեր ա դասում: Բայց նորմալ հասարակությունում բոլորը իրար հավասար են համարում:
Զզվում եմ, որ ֆիզկուլտի սաղ դասատուներն ու դասախոսները Եղվարդի բոթաս են հագնում: Երեւի իրանք շատ հայրենասեր են ու նախընտրում են հայրենականը:
Շարունակելի...
19 կարծիք:
Es chgitem ynchi, gnalov aveli shat baneric em sksum zzvel!!!
Սովորական ա: Գնալով մեծանում ես: Աշխարհը ուրիշ ձեւ ես տենում ու ավելի շատ բան ես տենում
Զզվում եմ, որ աղջիկները իրանց ձեւ են տալիս ու իրանց թվում ա, որ իրանց սապոնած դեմքը ամենալավն ա ու աշխարհում մենակ իրանք են ու մնացածը ուղտ են: Մնում ա մենակ տղերքի հետեւից ռեպլիկ թողեն: Դե էս էլ հիմա մասամբ Հայաստանում կա, բայց դե մի օր էլ էս կդառնա համատարած:
Es verjna, es aveli shat em zzvum dranic:)
zzvelov mianum em zzvelu. :)
զզվելի պոստ էր ;)
Ինչ ծանոթ հոգեվիճակ ա, ես էլ եմ .....ում, բայց որոշել եմ էլ էդ բառը չասեմ, որ զզվանքը չշատանա, առանց դա էլ զզվածությունը մեզանում շատ ա:
ետ ժամանակ հելի առանց մտածելու ասա՝
տուն տեղց չունեք , հելեք ձեր տներով, ել չտենամ ձձեզ ես ժամին ստեղ:
Նայի ոնց կոգնի
Գիտեմ կօգնի, բայց դե...
Ես էլ մեր համալսարանից եմ զզվում-աղջիկ, աղջիկ , աղջիկ և կրկին աղջիկ...Հոգնել եմ արդեն աղջիկ հասկացությունից...
Բա համալսարանական պատերից ոնց եմ զզվել-ֆու ֆու ֆու... Չնայած քիչ մնաց`մի կերպ կդիմանանք:)
P.S.-Քանի որ առաջին անգամ եմ քեզ մոտ հյուր եկել Վահագ ջան, որոշեցի բառիս բուն իմաստով դատարկաձեռն չգալ: Մտածում էի, թե ինչ բերեմ ու հարմար տարբերակ չէի գտնում: Հետո որոշեցի, որ Շոկոլադից լավ տարբերակ դժվար թե գտնեմ: Մեծատառով եմ գրում,որովհետև ես իրեն շատ եմ սիրում:) Դե..ահա վերցրու` ՇՈԿՈԼԱԴ :)
Բարի գալուստ: :) Մերսի ՇՈԿՈԼԱԴ-ի համար, չնայած որ ես իրան չեմ սիրում, բայց եթե սպիտակն ես բերել, ուրեմն գժվում եմ իրա համար: Բա ձերը որ համալսարանն ա`
Տարբերակ 1. ՀՊՄՀ, տարբերակ 2. Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:
Մագ ջան դասերից հետո գնա պոլիտեխնիկ մի կուշտ նայի տղերքին ու գնա տուն :Դ :Դ :Դ
:), astvac amen inch hakarakna arel pastoren :), txa-txa-txa :), es el davadit em exel.
Ես գոհ եմ: Մեր մոտ համարյա հավասար ենք :Դ :Դ :Դ Հայաստանում մի քանի տեղ են տենց սեռապես կենտրոնացված:
de tesnum es - sax xarna dasavorvel :)
Ցավոք սրտի պետք է ընտրեմ 2-րդ տարբերակը:(
Խորհրդի համար էլ շնորհակալություն Վահագ ջան, բայց ես արդեն կատարել եմ իմ ընտրությունը` այցելելով Վազգենյան հոգևոր ճեմարան (Էնտեղ տեսականին շատ մեծա ու հետաքրքիր) :D
Մարդիկ բողոքում են, որ մանկավարժական են սովորում, դու էլ բողոքում ես, որ բրյուսով ես սովորում???????? Գիտես, քանի տղա հիմա կուզեր քո տեղը ըլներ... :D :D :D
P.S. - Տեսականին լավ ասեցիր :D :D :D Բայց մի տեսակ... :( :( :(
Էխ...Միշտ էլ վատից էլ վատը կգտնվի...:(
Իսկ ես համաձայն եմ այդ տղաների հետ գոնե մի օրով տեղերով փօխվել:D
Մագ ես էլ եմ իրանց մեջ մտնում: Ուրեմն պայմանավորվենք փետրվարի մեջ փոխվենք :Դ:Դ:Դ
:D
Ափսոս փետրվարին էլ դասի չենք լինելու: Հունվարին վերջացնում ենք դասաժամերը: Հետո կսկսվեն թեզ, քննություններ և այլն և այլն...Ու ես դեմ չեմ լինի , եթե ինձ փոխարինող գտնվի:) Պայմանավորվեցինք ;)
:) :D ;)
Post a Comment