Վերնագրոտ

Էն որ իմ հիշողությոuնը հավային հիշողությունից հեռու ա, դա բոլորը գիտեն, դու էլ ու հիմա զարմանում եմ, թե ոնց կարամ իմ արածներն ու գրածները չհիշեմ: Փաստերը մանրամասն կան և էտքան փաստերի շնորհիվ ես էտ պահի էմոցիաներս էլ եմ հիշում, բայց արի ու տես... Ամեն դեպքում եթե պնդում եմ ասել, թե մարդիկ ինչ նկատի ունեն, նշանակում ա մի բան մտածում եմ, բայց կասկածներս փարատելու համար ավելի հստակ ուզում եմ ասողից, ուզում եմ քեզնից լսեմ: Էտ գիտեք ինչին ա նման, կինոների մեջ շատ տեսած կլինեք, որ աղջիկը չամռվում ա ու տղուն ասում ա բառացի ասա "Ես քեզ սիրում եմ", տղեն էլ ամեն հնարավոր բառն օգտագործում ա, բայց տենց էլ էտ ֆռազը չի ասում: Էս կադրից "Հազար բառ" կինոյի մեջ կա, նայեք ու կհասկանաք: Ասածս ինչ ա, հիմա ինձ պետք ա ամեն ինչ բառացի ասել, որտև ես կամ զրկվել եմ քչից-շատից համեմատաբար նորմալ մտածող ուղեղ ունենալուց, կամ էլ եսիմ ինչ ա եղել:

Մարդկանց մեջ գիտեք ինչն եմ սիրում, որ ամեն մեկն ունիկալ ա ու ցանկացած իր ինքը տեսնում ա իրա ուզած ձևով: Էտ ոնց որ չկարողանաս օպտիմիստին համոզես, որ բաժակը կիսատ ա:

Ու վափշե արդեն վախտերն ա քաղաքական գրառումներ անելու...

Ու ես չեմ դնում գուգլը քանդում, որ տեքստիս հետ կապված մի հատ ֆռազով նկար դնեմ, երևի էտքան նեռվ չունեմ, չնայած մեկ-մեկ իսկական մուդ արտահայտող նկարներ գտնում եմ, բայց թվում ա ոչ մեկ չի հասկանա ու ընդհանրապես ոչ մեկ չի էլ փորձել ու փորձի հասկանալ: Ու այ էտ ժամանակ բանակ գնալու ցանկությունը գալիս խեղդում ա :\
READMORE
 

Հաջող AEGEE

Ամեն ինչ սկսվեց 2010-ի դեկտեմբերից, երբ որոշեցի մի փոքր հասարակական ակտիվություն ունենալ: Մտածեցի ինչ որ մի ՀԿ-ի անդամագրվել ու տենց կամաց-կամաց սկսել: Ծանոթներիցս իմացա տարբեր ՀԿ-ների մասին ու մեկը հետաքրքրեց: Ինձ նկարագրեցին, որ տարեկան տալիս ես 8.000 դրամ փող ու իրանց կազմակերպած լիքը միջոցառումներին որին ուզում մասնակցում ես: Էտ ՀԿ-ն AEGEE-Երևանն էր: Կյանքիս վերջին տարիների երևի թե ամենածավալուն ու լուսավոր կետերից մեկը: Ճիշտ ա, շատ ժամանակ եմ ծախսել կազմակերպության գործերի վրա, մի մասն էլ անիմաստ ու արդյունքը միշտ եղել  ա իմ սպասածից ցածր, բայց մի տեսակ ուժ կար ներսում, որ ձգում էր: Ուժը հիմա էլ կա, բայց իմ համար մի տեսակ թուլացրել են, կարող ա և հետո ուժեղանա, հիմա չգիտեմ: Ասել եմ ու էլի կասեմ, որ ես էն միակ մարդկանցից եմ Երևանում, ով զգացել ա AEGEE սփիրիթը, որի մասին մարդիկ կան ուղղակի լսել են ու ձև են բռնում, մթոմ հենց էտ ա որ կա, իրանք դրա մարմնավորումն են: Բայց չէ, էտ սփիրիթ կոչվածը հենց էն ա, որ չի կարա մենակ մի հոգի ունենա ու դա մի հավաքական բան ա, որն ակամայից ես զգում, եթե իհարկե սիրում ես ուրախանալ ու ամենակարևորը` ընկերներիդ: AEGEE-ն ինձ տվեց մի "տոննա" ընկերներ ու փորձ: Չգիտեմ որից սկսեմ, որտև երկուսն էլ շատ են ու լավը ^_^ Լավ, ընկերներ... Ինչն ա իմ համար ընկերների մոտ կարևոր, դա հասկանալու ունակությունն ու ուրիշների հետևից քիչ խոսալը: AEGEE-ի մեծ մասը դա ունի, համենայն դեպս նրանք, ում հետ ես շփվում եմ ու կուզենայի շփվեի: Կյանքի լրիվ մակարդակների համար ընկերներ կան ու ամենակայֆն էն ա, որ իրանք սաղ ինձնից մեծ են տարիքով: Փոքրերին էլ եմ սիրում, բայց դուք ուրիշ կատեգորիայի մեջ եք, էլի լավ իհարկե :)
Հա, փորձը... Ճիշտ ա, տենց մեկումեջ շեշտվում էր, որ ես չեմ ընտրվել իմ պաշտոնին, այլ ինձ նշանակել են, բայց երևի թե, թեկուզ փոքր չափով, ես ապացուցել եմ իմ արժանի լինելը, էլ չեմ ասում էն իձեաներն ու երազանքները, որոնք պետք ա լինեին ու տենց միանգամից հօդս ցնդեցին: Փորձն իր հետ տվեց նաև շաաաատ ծանոթներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Եվրոպայում: Իսկականից հիմա Եվրոպայում էլ ունեմ մի "հոյակերտ" ընկերներ, ովքեր ամեն անգամ ինձ տենալուց խեղդելու չափ գրկում են ^_^
Դե հիմա ես ձեզ ասում եմ հաջող, հույս ունեմ նորից ձեզ կմիանամ տարիներ հետո (եթե էտքան ձգեք :Դ) կամ էլ կհամագործակցեմ ձեր հետ: Իմացեք, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր կարող են մինչև իրանց կամ էլ իմ կյանքի վերջ ինձ վրա հույս դնեն, իմացեք, որ մի հատ լավ, տակից օգնող ու դրա մասին ոչ մի բան չասող ընկեր ունեք: Դե գուդ լաք ձեզ... ձեր չար ՎաHUG :D


Հ.Գ. - Էն որ ասում են ես վատն եմ, լավ, բա դուք ձեզ մի անգամ հարց տվել եք, թե ես ոնց կարամ էտ "ասածներով" վատը լինեմ? Իհարկե վատ բաներ ունեմ, դա անխոս, ոչ ոք կատարյալ չի, բայց... էսքան ժամանակ ինչքան եվրոպական իվենթի գնացել եմ, հետս միայն աղջիկներ են եղել (սաղ ասում են տենց լավ ա :D) ու իրանցից հերթով հարցրեք, թե ինձ մինչև գնալը ոնց էին ճանաչում ու գալուց հետո ոնց:
READMORE
 

Դավաճանները վխտում են

Քանի ամիս ա չեմ գրել, լիքը բան ա կուտակվել, բայց հիմա էտքանը չեմ գրի, ուղղակի կասեմ, որ ինչքան կարաք հույսներդ դրեք ձեր վրա, որ հետո միշտ կարողանաք առաջ գնալ ու շատ բաներից չհիասթափվեք: Հիմա գնալով դավաճաններն ու անպատասխանատուները շատանում են, գնալով ավելի դժվար ա լինում իրանց տարբերել, որտև արդեն պրոֆեսիոնալ են դարձել իրանց գործում: Չեմ կարծում, թե ինչ որ մեկդ կարա հաշվի, թե իմ շրջապատում ինչքան դավաճան ու անպատասխանատու ա եղել, կա ու կշարունակի լինել: Իրանք էնքան պադոշ են, որ դնես դեմքերին ամեն ինչ ասես, քեզ վերջում մեղավոր կհանեն: Իրանց պատճառով ա, որ մարդիկ ստիպված են լինում որոշակի ժամանակը մեկ իրանց շրջապատը update անել: Սաղին ուղարկեք գրողի ծոցը ու ինչքան շուտ, էնքան լավ ձեր ու աշխարհի համար:
Միշտ առաջ...!
READMORE
 

ԴԻԻՄավորեք... Առաջին տպավորություններ

Դաաա... Արդեն ինչքան ժամանակ ա չեմ գրել... Բայց հիմա` էս նախատոնական օրը, ես կգրեմ, կգրեմ շատ լավ տպավորությունների մասին, որ ստացել եմ վերջին 3 ամիսների ընթացքում Դիիմ Քոմյունիքեյշնզում: Դեռ էն ժամանակ էլ, երբ ուղղակի "հեռվից" ճանաչում էի անձնակազմին, ինձ դուր էր գալիս մթնոլորտը, որը տիրում էր անձնակազմի միջև, գրասենյակում: Առաջին տպավորություններս գրասենյակից շատ զարամացած էին, որովհետև ես պատկերացնում էի շատ ֆորմալ գրասենյակ, այնինչ... Երբ առաջին անգամ մտա գրասենյակ ինձ միանգամից տանը զգացի, որովհետև թե´ մարդիկ, թե´ իրերի դասավորությունը քեզ ստիպում էին այդպես զգալ :)
Լավ, հիմա անցնեմ տպավորություններիս, որ ստացել եմ անձնակազմից: Սկսեցի...
Ռաֆֆի - Ես իրան ճանաչում էի դեռ մի քանի տարի առաջ, երբ ինչ որ հաղորդում ժամանակ ներկայացնում էր ինտերնետի հետ կապված ինչ որ բաներ: Սկզբում ինձ թվում էր, թե ինքն աշխատում ա Բիլայնում, որովհետև իրա ակնոցների մի մասը սև ա, մյուսը` դեղին :)
Լուսինե - Առաջին անգամ երբ իրան տեսա, ինձ թվաց` կամավոր ա (դե չգիտեմ ինչի :) ): Բայց հենց դրա հաջորդ օրը իրան տեսա լուրջ գործի ժամանակ ու իմ նախանական բոլոր տպավորությունները փոխվեցին (իհարկե դեպի ավելի լավը):
Տաթևիկ - Երբ սեպտեմբերին առաջին անգամ մտա գրասենյակ, ինձ ասացին, որ նոր աշխատող ա եկել ու ինքը ինձ պիտի ամեն ինչ սովորացնի: Ինքը մոտավորապես 3 շաբաթ իմ համար անհայտ մնաց: 3 շաբաթ անց, երբ արդեն ծանոթացանք, միանգամից տպավորություն թողեց, որ իրա մոտ ամեն ինչ հստակ ա: Դա զգացվեց այն ժամանակ, երբ անվանս բոլոր տառերը արտասանեց :)
Մարիամ - Մեր հանդիպելու առաջին իսկ վայրկյանից ինքը զբաղված էր: Զբաղված էր նույնիսկ էն ժամանակ, երբ մի ամիս հետո պիտի բալիկ ունենար :) Իրա խոսելաձևը իմ վրա նենց էր ազդում (էսի էն վատ ազդելը չի), որ իրան մի քանի րոպե լսելուց հետո ես մի քանի ժամ սկսում էի անգլերեն ակցենտով հայերեն խոսալ:
Արմինե - Միշտ զբաղված մարդ 2: Մնացածն արդեն ասված ա :)
Տատա - Ինձ թվում էր, որ ինքը իմ հետ չունի: Դե չգիտեմ ինչի, ես իրա հետ բացի "բարև"-ից ուրիշ բառ չեմ խոսացել, կարող ա և անտիսիմպածյա ա, կարող ա... Բայց էս վերջին մի քանի օրերի ընթացքում ոնց որ ամեն ինչ տեղն ընկավ :)
Լիլիթ - Միշտ հավես մարդ, բայց մի ուրիշ տեսակ հավես: Ես ժամերով կլսեի իրան, թեկուզ իմ համար ոչ պետքական ինֆորմացիա ասեր: Իրա ձայնը մի տեսակ հավեսն ա, հանգստացնող ա: Ճիշտն ասած ես չեմ պատկերացնում իրա ձայնի տոնայնությունը ջղայինանալու ժամանակ:
Վաձ - Առաջին անգամ հանդիպեցի մայիսի 21-ին ու շատ լուրջ զբաղված էր գործով: Հետո ԲարՔեմփ, երբ առաջին անգամ մենք խոսացինք: Էտ մի քանի բառն էլ հերիք էր, որ հասկանայի իրա բնավորությունը: Արդեն իրան էնքան եմ ճանաչում, որ ստատուսներից զգում եմ, որն ա ինքը հորինել, որն ա մի տեղից արտագրել :)
Էդո - Ծանոթներիցս մեկը պատմել էր Էդոյի մասին ու դրանից հետո որոշեցի ծանոթանալ հետը, որտև զգացի մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Միշտ հետաքրքիր, միշտ ակտիվ ու հեղինակային իրավունքները միշտ պաշտպանող :)
Գայուշ - Հիշում եմ, թե առաջին անգամ ինքը ինձ ինչ ասեց. "Ես արդեն 10 տարի ա կամավոր եմ": Էտի տենց ոնց որ ուզում եմ պոռտներս տեղը դներ :D Բայց էտ արտահայտությունը անելուց մի քանի օր հետո տեսա իրան ու լրիվ հակառակ տպավորությունը ստացա: 2 անգամ կատակ անելուց հետո զգում ես, որ ինքը իսկականից հասկանում ա, կարում ա դատի իրավիճակը: Էն որ մեծավարի մի տեսակ ծանրակշռված են է մտածում, այ ըտենց մարդ ա Գայուշը :)
Տիգրան - Ինչ կմտածեք էն մարդու մասին, ում միշտ տեսել եք պաշտոնական հագնված? Այ ըտենց մարդ էր Տիգրանը առաջին հայացքից, բայց... շարունակել պետք չի, արդեն հասկացաք:
Աննա - Իրան հիշում եմ նաուշնիկները ականջին ու ՖԲ-ում :) Ամեն օր ինքը պարտաճանաչորեն չոչոական յուրահատուկ ձևով "բարև" ու "հաջող" էր ասում:
Անի - Ամեն ինչ ավելի լավացավ, երբ իմացա, որ ինքն ու Աննան քույրեր են :)
Հաշվապահներ - Իրանց հետ ընենց կատակներ էի անում, որոնք չէի անում մնացած աշխատողների հետ (ուրիշ բաներ չմտածեք :D )

Երևի թե այսքանը: 3 ամիսների ընթացքում միայն լավ տպավորություններ, ժամանակի սղություն, բայց էլի լավ տպավորություն, լիքը նոր գիտելիքներ, լիքը նոր ընկերներ, լիքը նոր ..., լիքը ..., ...

Մերսի, որ 5 տարի առաջ հիմնադրվեց DEEM-ը :)
Վերջում էլ վայելեք ԴԻԻՄի շնորհավորական բացիկը...


READMORE
 

Պոռնոն արդեն առօրյայում

Ազգ իմ ողբալի, էլ չեմ դիմանում, պիտի ասեմ:
Անժելա Սարգսյանի շուրջ կատարվող իրադարձություններին չանդրադարձա, բայց հիմա պետք է: Քիչ էր այն, որ աշխարհում պոռնոգրաֆիկ նյութեր ամենաշատը հայերն են փնտրում որոնողական համակարգերով, հիմա էլ սա: Դեռ Անժելա Սարգսյանի ժամանակներում էր, երբ տեսանք հայերի ֆանտազիան ու թե ինչեր էին փնտրում: Նույնն էլ հիմա է կրկնվում: Հայերը մի այլ կարգի էն այս նորությունները ընդունում, բայց սրա մասին մի փոքր ուշ: Սրան գումարած` լրատվամիջոցները այնպես են լուսաբանում կատարվածը, որ ցանկացած մարդ ուզում ա կարդա, էլ չեմ ասում ՉՏԵՍների մասին: Ինչ որ մի տեղ կարդացի, որ Անի Երանյանի վիդեոի "փայլը" կմթագնի Անժելա Սարգսյանին: Բայց ասեմ, որ տենց բան չկա, միակ տարբերությունը այն է, որ Անի Երանյանինը վիդեո է (եթե իհարկե նա է):
Հիմա անդրադառնանք հայերին: Ինչի եք ձեր քիթը մտցնում ուրիշի գործերի մեջ? Ձեր ինչ գործն է, ով ինչպես կնկարվի, ինչ կանի: Ինչի պուտանկեքի նկարներին այդպես չեք վերաբերվում: Մարդիկ հո կրակը չեն ընկել, որ մի քանի անգամ երևացել են ու ճանաչում եք: Սա դեռ ոչ մի բան չի նշանակում: Իսկ եթե հանկարծ կասեք, թե մենք ավանդապաշտ ենք ու էլի տենց լիքը երկար ու անիմաստ բառեր, որոնք գալիս են դարերից, որի հետ մեկտեղ գալիս է նաև քրիստոնեությունը, ուրեմն ասեմ, որ հենց Աստվածաշնչում է ասվում, որ ընկածին չեն խփում: Այնպես որ ամեն մեկդ զբաղվեք ձեր գործերով, հերիք է բզբզեք ուրիշների կյանքը ու վերքերին աղ լցնեք:

Վիդեոները կարող եք ներբեռնել այստեղից:
READMORE
 

Վախի պատճառն անհայտությունն է


Ումից վախենում են շատերը, նա ինքն է շատերից վախենում:
Սենեկա Կրտսեր

Տաքարյուն ձին հեծյալի հետ միասին կարող է իր վիզը կոտրել հենց այն կածանի վրա, որով զգուշավոր էշը գնում է առանց սայթաքելու:
Լեսինգ

Նա, ով ձեր ներկայությամբ ձեզնից վախենում է, ձեր ետևից ձեզ կատի:
Ֆուլեր

Խոհեմ զգուշությունն արտահայտվում է ոչ այնքան նրանով, որ մարդ երբեք սխալներ չի կատարում, որքան այն բանով, որ նրա թույլ չի տալիս դրանց կրկնությունը:
Բոուվի

Չպետք է թողնել, որ վախը թելադրի խելքին:
Դանթե

Ով մահից վախենում է, նա արդեն չի ապրում:
Զեյմե

Ով վախենում է տառապանքներից, նա արդեն տառապում է վախից:
Մոնտեն

Վախի պատճառն անհայտությունն է:
Լիվիոս

Վախկոտը մի օրում հարյուր անգամ մեռնում է:
Մարստոն
READMORE
 

Ես, վթար, դիակ, ...


Մոտ մեկ ժամա առաջ, երբ տուն էի գալիս, ճանապարհին մի մարդ ընկավ մեր մարշրուտկի տակ:
Էսօր շատ էի վազվզել տարբեր հարցերով ու ահավոր հոգնած էի, աչքերս չէի կարում բաց պահել: Նստեցի մարշրուտկա ու քնեցի: Նորմալ գնում ենք, մեկ էլ ճանապարհին արթնացա ու զգացի, որ մարշրուտկեն դմփդմփոցով ա գնում ու հետևն էլ եսիմ ինչ ծուխ ա: Կանգնեց, իջանք, վազելով հետ գանցինք, տեսանք, որ մարդ ա ընկել տակը: Էտ մարդը հեծանով էր, խմած ու պռոծիվ էր գալիս: Երբ խփեց, իրան շպրտեց ճանապարհից դուրս, հեծանիվն էլ 3 կտոր եղավ ու ամեն մեկը մյուսից մոտ 50 մետր հեռավորության վրա էր: Մոտիկացա էտ մարդուն, տեսա, որ գլուխը վնասված էր ու հաստատ մեռել էր արդեն: Հետո պուլսը ստուգեցինք ու հաստատվեց մեռած լինելը: Մինչև էտ ամեն ինչը, երբ որ վազում էինք, ես շտապ օգնություն զանգեցի: Զանգել եմ ասում եմ, թե ինչ ա եղել, որտեղ ա եղել, պատասխանում են, թե մենք չենք սպասարկում էտ մասը, թե ինչ, ասում ա ուրիշ տեղ զանգի: Ասում եմ դուք ձեր ներքին կապով իրանց հաղորդեք, որ գան, ասում ա մենք համարը չգիտեն: Այ տենց ***ավարի են աշխատում մեր բժիշկները:
READMORE
 

Անիշխան իշխանություն


Գիտեի՞ք, որ մեր իշխանությունները Քադաֆֆիից ու Մուբարաքից են օրինակ վերցնում, թե երկիրը ոնց կառավարեն: Ինձ չի թվում, որ իրանք կարային ինչ-որ գիրք կարդացած ըլնեին ու ինչ-որ բռնապետի անուն գիտեն: Հիմա մեր երկիրը իսկական բռնապետության ա նման, այնինչ երկու շաբաթ առաջ այն անվանում էինք «ազատ, անկախ Հայաստան»: Ինչի համար են իրանք կոչվում իշխանություն 20 տարվա անկախություն ունեցող հանրապետությունում, եթե չեն կարողանում այն կառավարել ինչպես հարկն ա: Հենց էս ժամանակ, երբ որ «ընդդիմությունը» ցուցյեր ա անում, պարզ երևում ա, թե «իշխանությունը» ոնց ա դարձել «իշխանություն»: Եթե իրանք, սենց ասած, «արդար քրտինքով» դարձած ըլնեին իշխանություն, հիմա էս պրոբլեմները չէին ըլնի: Հազիվ թե ինչ որ մեկը գնար Օպերա ու իրա իշխանության դեմ ցույց աներ: Ժողովրդի մեջ մեծ չափաբաժնով վախ են ներարկել ու հիմա քաղում են էտ ներարկման պտուղները ու ամեն ինչ քանում են, որ էս ժողովրդին զոմբիացնեն: Երկրում ամեն ինչ կենտրոնացրել են Երևանում ու հիմա՝ ցույցերի ժամանակ, մարդկանց արգելում են Երևան գալ, չմտածելով անգամ, որ մարդ կա կարող ա մեռնի, մարդ կա որ ուրիշ լիքը կարևոր գործեր ունի ու թքած ունի, թե էտ ժամանակ ով ա կանգնած իշխանության գլուխ:

Ինչևէ, էս թեման շատ ծավալուն ա ու գրեթե բոլորն են բողոքում, բայց մի քանիսն են իրանց բողոքը բարձրաձայնում:
Շուտ եմ ասել, իմ գլուխը ուտել չկա, եթե հանկարծ չդիմանամ ու մի քանի բան էլ ավել ասեմ :Պ
READMORE
 

Հերթականները...


Ինչի մասին հիմա գրելու եմ, էլի եմ գրել, բայց չեմ ալարի ու մի հատ էլ կգրեմ: Հետագայում կարող ա էլի գրեմ, որտև միշտ էլ նույն վիճակն ա ըլնում մոտս:
Ուզում եմ էս անգամ էլ կոնկրետ մի քանիսին ասեմ, որ ես միշտ էլ արել ու անում եմ էն, ինչ ուզում եմ ու միշտ էլ կանեմ:: Արարքներս միշտ էլ ոմանց մոտ նախանձ կամ նմապանտիպ զգացում առաջացնում: Լավ ա տենց, ինձ դուր ա գալիս: Էն ամեն ինչը որ կա, էն ամեն ինչին որ հասել եմ, հասել եմ էտ նախանձողների շնորհիվ: Շատ ուրախ եմ, որ իրանք կան: Էս ամեն ինչից բացի, զզվում եմ, որ մարդիկ իրանց տարիքից առաջ են ընկնում ու անասուն քայլեր են անում, երբ չեն էլ հասկանում, թե ինչ են անում, ուղղակի տեսել են, որ մեծերն անում են, իրանց էլ թվում ա, թե իրանք էլ կարան: Նույն իրավիճակը նաև ստեղ ա - “Մալենա” կինոյի մեջ, երբ տղեն ուզում ա հոր նման շալվար հագնի ու իրան թվում ա, թե էտի տղամարդ ըլնելու նշան ա: Դրանք էտ նույն քյառթերն են, երբ ոչ մի բանից գլուխ չեն անում, երբ ոչ մի բան ընդհանրապես չգիտեն, ուղղակի 2 բառ կարում են իրար կպցնեն, իրանց թվում ա, թե ամեն ինչ գիտեն, աշխարհն արդեն իրանց ոտերի տակ ա: Ցավալի ա, որ դեռ չկա ինչ որ մեկը կամ ինչ որ մի շարժում, որ դրանց դներ բացատրեր, որ տենց չի, էս աշխարհը քեզ ***ած ա պահել ու կպահի, ուղղակի մեկումեջ ձեզ շանտեղ են դնում, որ Երկրի վրա բնակչության թիվը պահպանվի:
Ինչ հետևություններ կարաք ունենաք էսի կարդալուց հետո.
1.      1. ես վառված եմ մեկից
2.      2. ահավոր վատ տրամադրություն ունեմ
3.      3. ինչ որ մեկը մի բան ա արել
Ասեմ, որ սրանցից ոչ մեկն էլ չի, ուղղակի մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ եմ անում ու ինչի համար եմ անում ու վափշե արժե էտի անել, թե չէ…


READMORE
 

Լառոշֆուկո: Աֆորիզմներ իրականության մասին…


Կարդալով տարբեր հայտնի մարդկանց աֆորիզմները, նկատեցի, որ ավելի հաճախ կարդում եմ ֆրանսիացի Լառոշֆուկոյի աֆորիզմները: Նրա աֆորիզները գրեթե միշտ համապատասխանել են իմ կյանքի հետ ու իրականությունն ավելի ճիշտ էին արտահայտում: Մի բան էլ, ձեւակերպումները այքան լավն են, որ բառեր չեմ գտնում նկարագրելու համար: Ստորեւ ներկայացնում եմ Լառոշֆուկոյի աֆորիզմներից մի քանիսը եւ նրա կենսագրությունը ֆրանսերենով:

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:

Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում:

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները, ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին:

Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ:

Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ:

Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը:

Մեր ինքնասիրությունը այնքան հմուտ է, որ ոչ մի քծնող նրան չի կարող գերազանցել:

Ճակատագիրն ում պաշտպան է կանգնում, ամեն ինչ նրա օգտին է շուռ տալիս:

Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված:

Բախտը բացահայտնում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը՝ իրենով լուսավորող առարկաները:

Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ անբարեհաճ է:

Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել:

Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:

Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
READMORE
 

Չներելու համար չափազանց բարի եմ


Չներելու համար չափազանց բարի եմ:
Իրականությունն ա, բայց հիմա ոմանց մոտ քմծիծաղ ա առաջանում, ոմանց` մոտ հռհռոց, իսկ ոմանց մոտ` ուղղակի ժպիտ, որով նրանք ցույց են տալիս իրենց` ինձ հասկանալը (խուճուճ եղավ չէ՞): Արդեն մի քանի օր ա ստատուսներ եմ գրում, կոմենտներ եմ անում, որ բարիացել եմ ու սկսել եմ ներել: Գիտեմ, որ էս գրածս հիմա չի կամ չեն կարդում էն մարդը կամ մարդիկ, ովքեր մի ինչ որ սխալ բան են արել ու ես իրանց ներում եմ: Իսկ սխալ բան իրանք արել են, բայց իրանց տենց չի թվում, իրանք մի բան էլ իմ վրա են մունաթ գալիս: Երևի թե պաշտպանական ռեակցիա ա, ո՞վ իմանա: Լավ, ամեն դեպքում, իրանց ես ներել եմ ու սենց ես ևս մեկ քարով սիրտս թեթևացրի: Լավ եղեք…

Շարունակելի
READMORE
 

Գինի Լից - Լավ երգ, որը մի ժամանակ չէի հավանում


Աշխարհ սարսեց հայու ահը,
Գետին ընկավ թուրքի գահը,
Պատմեմ ձեզ Թալեաթի մահը
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Դաշնակցություն ժողով արեց,
Շուն Թալեաթին մահ որոշեց,
Թեհլերյանի բախտը բացվեց
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Շուն Թալեաթը փախավ Բեռլին,
Թեհլերյանը հասավ հետքին,
Զարկեց ճակտին, փռեց գետին
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Շուն Թալեաթին դրին հորը,
Լուրը տարան պիղծր մորը,
Կեցցե դաշնակ կամավորը
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Հիշատակդ միշտ փառավոր,
Շիրիմիդ լույս Քրիստափոր,
Մայիս 28 շնորհավոր
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

Բնօրինակը կարող եք գտնել այստեղ
READMORE
 

Անհրաժեշտ են հոգատար ընկերներ


Մի հատ պոստ ունեի (“Պահն անկեղծության… բայց… (ամեն ինչից մի քիչ-մի քիչ)”), որտեղ մի քիչ անկեղծացել եմ: Մի քիչ, որտև ես կյանքում լրիվ չեմ անկեղծանում, բայց որ հիմա էս էլ ասում եմ, էլի անկեղծանալ ա:
Վերջերս ընկերական շրջապատը ուրիշ բան ա դարձել իմ համար: Երևի թե նրանից ա, որ ես նրանց հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան ընտանիքիս կամ հենց ինքս ինձ հետ:
Էլի եմ ասել, որ իմ ուրախ ու կենսախինդ (միշտ խուսափել եմ ինձ էս բառով նկարագրելուց) կեցվածքի տակ լրիվ հակառակ մարդ ա, որը երևի թե ունի ավելի շատ պրոբլեմներ, քան շրջապատիցս որևիցե մեկը: Ընդհանրապես փորձում եմ պրոբլեմներս ուրիշներին վզին չփաթաթել, բայց դա միշտ չի հաջողվում: Ու էտ ժամանակ, որ չի հաջողվում, ժամանակը ուրախ անցկացնելու միտք տվող չկա: Էսի վատ ա, շատ վատ: Թվում ա, թե ես պարտավոր եմ սաղին ուրախացնել իրանց տխուր պահերին, մտածեմ, թե ոնց կարանք պրոբլեմը լուծենք, բայց արի ու տես, որ իմ մասին մտածող կամ ընդհանրապես չկա, կամ էլ 1 կամ 2 հոգի ա: Ասածս ինչ ա, ով իմ մասին մտածում ա իսկականից, վատ չէր ըլնի, որ մի բան առաջարկեր անեի կամ անեինք: Լավ կըլներ, որ էտի ինչ որ մի տարօրինակ բան ըլներ: Ստեղ ծախսերը կարևոր չեն, մենակ թե լավ բան ըլնի:
READMORE
 

Լուրջ հիասթափություն... Էս մենակ սկիզբն ա...

Ասում են ինչ որ բանի վերջը մեկ այլ բանի սկիզբն ա: Հույսով եմ, որ ամեն ինչն ա տենց: Ժամանակ առ ժամանակ պետք ա լինում ընկերների ցուցակը վերանայել: Դա վերաբերում է և´ իրական կյանքին, և´ վիրտուալ: Բոլորը, անխտիր բոլորն են սկզբից լավը, այլ կերպ ասած белый пушистый, բայց արի ու տես… Նորից ստիպված եղա ընկերներիս մի մասին ասել “հաջողություն”, որովհետև կյանքն ու բնավորությունս դա են պահանջում: Պետք ա ասել, այլապես իրանք արդեն սկսում են քեզ վնաս տալ և գնալով ավելի ու ավելի շատ:
Ոնց ա էս ամեն ինչը լինում…
Առաջին հերթին իրանք “ընկնում են իմ աչքից”: Իսկ եթե ընկնում են, ուրեմն իրանց համար ամեն ինչ մերժվում ա իմ կողմից: Նույնիսկ չեմ ուզում ինչ որ շփում ունենալ նրանց հետ կամ նկարը տենամ: Ահավոր ա, բայց տենց ա: Հա, իմ բնավորությունից ա, որ սենց ա, բայց հո չեմ կարա ինքս ինձնից փախչել: Էս ա: “Աչքից ընկնելը”, ամեն ինչ մերժելը երկար պարանի սկիզբն ա մենակ: Կյանքը շատ փորձություններ ունի և գնալով դրանք ավելի լուրջ ու բարդ են դառնում, էտ նշանակում ա, որ հետո ավելի լուրջ պրոբլեմներ են առաջանալու: Մեկ-մեկ նենց ա լինում, որ սիրտս իսկականից խառնում ա իրանց տենալուց կամ էլ իրանց մասին ինչ որ բան լսելուց:
Էս ամեն ինչը ըլնում ա մենակ էն ժամանակ, երբ իրանք ինձ շատ մոտ մարդիկ են եղել, որովհետև դժվար թե ինչ որ մեկը անծանոթից կարանա էսքան զզվի: Իմ մոտ սենց ա, ես ինչքան սիրում ու հարգում եմ մարդուն, նաև մի քանի անգամ ավելի զզվում եմ իրանից:
Ինչևիցե, սենց լավ ա…
READMORE