Նախորդ post-երումս (Անառողջ կրթություն, Մեղմ ասած` թարախակալած Հայաստան, Արդեն զզվցրեցիք… ինչքան կարելի ա) գրել եմ մեր դասախոսներից մեկի մասին: Էսօր էլ եմ ուզում գրեմ իրա մասին, բայց էն նույն բանը չեմ ուզում ասեմ, այլ լրիվ հակառակը:
Էսօր զանգը տվեց ու սպասում ենք, որ ինքը գա: Կուրսեցիներս մանդարին էին առել ու բերել: Կուրսով ուտում էինք: Ես էլ ասում էի կճեպները պահենք, որ իրան խփենք (կատակով) :D: Երբ մտավ լսարան, արեց իրան հատուկ շարժումները` ձեռի գիրքը մատյանների հետ դրեց սեղանին, հետո վերցրեց, դրեց ամբիոնի վրա: Ես էտ ժամանակ կուրսեցիներիս հետ “բացել” էր իրա վրա, երբ տեսա` արագ դուրս գնաց: Կուրսեցիներս ասեցին` իրան վատ ա զգում: Էլի սկսեցի վրեն “բացել”: Հետ եկավ լսարան: Ցածր էր խոսում: Զգացի` արդեն վարի ա էթում: Չէր գոռում, իրա ձեւով հումոր էր անում ու մենակ ինքը ծիծաղում: Կամաց-կամաց դզվում էր: Էսօր խախանդ էր: Երեւի բացակաները շատ էին, դրա համար:

